21.1 C
Yerevan

Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ

Նմանատիպ

Կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել առցանց եղանակով

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության...

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմում Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։ Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերևույթ խոշտանգումների փաստագրված դեպքի դեմ խաղաղ բողոք արտահայելու համար՝ այն պատրվակով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում արդեն 70 օր է, ինչ տոտալ արգելված է խաղաղ հավաքների ազատությունը։

Մենք՝

(1) Վերահաստատում ենք մեր հետևողական դիրքորոշումն առ այն, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքն արդեն վերածվել է հակաիրավական միջոցի, և այդ արգելքի կիրառումը բողոք արտահայտելու լուրջ պատճառ ունեցող քաղաքացիների նկատմամբ չի կարող իրավաչափ լինել։

(2) Վերահաստատում ենք մայիսի 15-ի մեր խնդրագիրն ուղղված ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ խաղաղ հավաքների ազատության տոտալ արգելքը Սահմանադրությամբ սահմանված կարգով վիճարկելու պահանջով։

(3) Պատրաստակամություն ենք հայտնում անվճար հիմունքներով իրականացնել մայիսի 24-ին Կապան քաղաքում բողոքի ակցիային մասնակցած բոլոր քաղաքացիների շահերի ներկայացուցչությունը Հայաստանի դատական համակարգում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ հիմնավորելու այդ անձանց իրավունքների կոպտագույն խախտումները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու հավաքների սահմանադրական ազատությունը։

«Իրավական ուղի» ՀԿ

spot_imgspot_img