Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Facebook: Անգամ օտար նվաճողը, երևի, նվաճված ժողովրդի հետ այս կերպ օտարավարի ու անպատասխանատու կերպով չվարվեր, ինչպես դա արեցիր դու` անպաշտպան թողնելով քո իսկ ժողովրդին կորնավիրուսի դեմ պայքարում: Անգամ, եթե մեր ժողովուրդը կառավարություն ընդհարապես չունենար, զուտ ինքնապահպանման բնազդով ու ինքնակազմակերպման ուժով, երևի, շատ ավելի արդյունավետ կպայքարեր այս համավարակի դեմ:
Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է: Այդ մարդկանց արյունը բացառապես քո խղճին է: Ու պետք չէ կեղծ երեսպաշտությամբ մեղադրել ժողովրդին անկարգապահության մեջ, որպես էս ամենի պատճառ: Դեռ երեկ նրանցից յուրաքանչյուրը մի-մի վարչապետ էր, հպա՜րտ քաղաքացի, ում դու սիրում էիր ու ում առաջ դու խոնարհվում էիր:
Երկրում օրական արդեն արձանագրվում է կորոնավիրուսով վարակման մոտ 500 նոր դեպք: Հայաստանում այս պահին առկա է թոքերի արհեստական օդափոխությամբ զինված 186 մահճակալ, որից զբաղված է 154-ը: Ունենք ընդամենը 32 ազատ մահճակալ: Էս թվերը քո առողջապահության նախարարն է ներկայացրել: Պատկերացնու՞մ ես, թե վարակի արձանագրման օրական 500 թվաքանակի պարագայում, ընդամենը օրեր անց ի՞նչ օրհասական վիճակում է հայտնվելու մեր ժողովուրդը: Ազգային աղետի շեմին էլ չենք` արդեն պռնկին ենք:
Մտքովդ անգամ չանցնի, թե պարետին, առողջապահության նախարարին ու մյուսներին «մեղավոր» կկարգես ու նրանց վրա կբարդես ազգային աղետի պատասխանատվությունը, հնարավոր հազարավոր զոհերի արյունը: Նրանք բոլորը` քո կաբինետի անդամներով ու խորհրդարանական մեծամասնությամբ, քո քաղաքական պատանդներն են, ուրիշ ոչինչ: Դու դարձել ես էդ մարդկանց քաղաքական պատանդառուն:
Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն: Հիշեցնեմ, որ դու ու հենց դու ես 2019թ. նոյեմբերի 20-ին Միլանում հետևյալը հայտարարել. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին` րոպե՜ առաջ, րոպե՜ առաջ…»:
Հիմա դու ոչ միայն չունես Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլև էդ նույն մեծամասնությանը` փոքրամասնությանն էլ հետը, հասցրել ես աղետի շեմին: Քեզ հիշեցնեմ. «ղեկավարը, որը չունի երկրի վստահությունը, ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար…
Հետևեք մեզ նաև Telegram-ում