Թուրքիան ցանկանում է Հայաստանը շրջանցող երկաթգծի շինարարությունն ավարտել 2014 թվականին
Նմանատիպ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ծովագնացության և հաղորդակցության նախարար Բնալը Յըլդըրըմը:
Թուրք նախարարի խոսքերով’ երկաթգիծը կարևոր նշանակություն կարող է ունենալ ինչպես Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև հաղորդակցության ապահովման, այնպես էլ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման համար: Նախատեսվում է ամեն տարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տեղափոխել շուրջ 30 միլիոն տոննա բեռ:
Երկաթգծի շինարարության վրացական մասի համար Ադրբեջանը կհատկացնի 775 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ: Մինչ այժմ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության վրա ծախսվել է 431.3 միլիոն ԱՄՆ դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում