Խոակին Կապառոս. Բոլորից շատ դուր եկավ Արարատ-Արմենիայի խաղը
26/05/2020 19:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: ՀՖՖ-ի ինստագրամյան էջը ներկայացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիը Բարձրագույն խմբի թիմերի մարզավիճակի վերաբերյալ՝ վերսկսված առաջնության վերջին տուրից հետո:
«Խաղացողներն իրենց բարձրության վրա չեն դադարի պատճառով: Խաղային ռիթմի ու պրակտիկայի պակասը գալիս է ֆուտբոլիստների ոչ մրցունակ լինելուց»:
«Բոլորից շատ դուր եկավ «Արարատ-Արմենիայի» խաղը: Չնայած, զարմանալի չէ, քանի որ նրանք գործող չեմպիոններն են»:
«Ես շատ ուրախ կլինեմ, եթե հայկական ակումբներում շատ հայ խաղացողներ խաղան, քանի որ այդկերպ հավաքականի համար սելեկցիան կհեշտանա»:
«Մենք պետք է շատ խաղեր դիտենք, ցանկալի է՝ մարզադաշտից, որպեսզի ավելի լավ հասկացվի խաղացողների խաղային մակարդակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում