Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Ալաբայի հետ
26/05/2020 20:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Մյունխենի «Բավարիան» ցանկանում է շարունակել համագործակցությունը Դավիդ Ալաբայի հետ:
Մյունխենյան ակումբը 27-ամյա ավստրիացուն պայմանագրի երկարաձգման առաջարկ է արել: Միևնույն ժամանակ, ակումբը չի ցանկանում տարեկան 20 մլն եվրոյից ավել աշխատավարձ վճարել: Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր է կապում գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը:
Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Ալաբան անցկացրել է 22 խաղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում