«Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքական բոյկոտ հայտարարած «Լուսավոր Հայաստանը» երեկ վերադարձել էր Ազգային ժողով, մասնակցում էր նիստերին։
Մեր լրագրողը նկատել է, որ Էդմոն Մարուքյանին ԱԺ միջանցքներում ուղեկցում է հաղթանդամ ու սևազգեստ մի տղամարդ, ավելին` նույն տղամարդը սպասել է դահլիճի դռների մոտ, մինչև Մարուքյանը դուրս գա, նրա կողքին է եղել նաև, երբ Մարուքյանը միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։
«Արդեն թիկնապահո՞վ եք պտտվում»,- Մարուքյանից հետաքրքրվել է մեր լրագրողը և բացասական պատասխան ստացել։ Ասել է, թե իր օգնականն է, բայց նախկինում երբևէ Մարուքյանին այդ «օգնականը» ստվերի պես չի ուղեկցել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։