ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով
29/05/2020 08:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Մոնակոյի» հարձակվող Պյետրո Պելեգրին կարող է տեղափոխվել ԱՊԼ։
19-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Մանկունիանցիները իտալացուն հետևում են այն օրվանից, երբ լրացավ նրա 16 տարեկանը։
Ընդ որում «Մոնակոն» մյուս մրցաշրջանի համար հույսեր է կապում Պելեգրիի հետ ու նրան դիտարկում որպես մեկնարկային կազմի խաղացող։
Պելեգրին «Մոնակո» էր տեղափոխվել «Ջենոայից» 2018 թվականին 30 մլն եվրոյի դիմաց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում