Պեդրոն կարող է տեղափոխվել Ա սերիա

Պեդրոն կարող է տեղափոխվել Ա սերիա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Չելսիի» հարձակվող Պեդրոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Իտալիայի Ա սերիա։

Calciomercato-ի տեղեկություններով՝ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցո Սարին։ Իտալացի մասնագետը աշխատել է Պեդրոյի հետ «Չելսիում» 2018-19 թվականների մրցաշրջանում։

Սարին ցանկանում է վերամիավորվել Պեդրոյի հետ թուրինյան ակումբում։ Առաջիկա ամսվա ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կստանա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեդրոն չի երկարաձգելու պայմանագիրը «Չելսիի» հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում