Բարսելոնան ցանկանում է վաճառել կիսապաշտպանին

Բարսելոնան ցանկանում է վաճառել կիսապաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնան» չի բացառում, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից կհեռանա կիսապաշտպան Արտուր Մելոն: Այս մասին հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, կատալոնյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկվել է «Յուվենտուսին»՝ Միրալեմ Պյանիչի դիմաց, սակայն ֆուտբոլիստն ինքն է դեմ եղել Ա սերիա տեղափոխությանը:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ հստակություն կլինի մրցաշրջանի ավարտից ոչ շուտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում