16.1 C
Yerevan

«Փաստ»․ Նախ սահմանափակեցին ԶԼՄ-ների աշխատանքը, որ հանկարծ խուճապ չտարածվի, հետո տարածեցին ՄՀՀ-ի լուսանկարները

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

«Իշխանություններն էլ արդեն ընդունում են, որ «կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն», ու դժգոհում են, որ մեր հասարակությունը լուրջ չի վերաբերվում համաճարակին, պատասխանատվություն հանդես չի բերում: Ժամանակի ընթացքում հարկ կլինի հասկանալ, թե ինչու հայտնվեցինք նման ծանրագույն վիճակում: Հիմա արձանագրենք, որ մեր իրականության մեջ անցած երկուսուկես ամիսը կարելի է բնութագրել որպես ծայրահեղությունների շրջան:

Այդ գնահատականը գլոբալ իմաստով կարելի է նաև շատ ավելի երկար ժամանակահատվածի համար արձանագրել, սակայն հիմա խոսքը համաճարակային վիճակի մասին է: Ընդ որում, հարցը չի վերաբերում զուտ հակահամաճարակային գործողություններին:

Դրանցից ոչ պակաս կարևոր է տեղեկատվության փոխանցման, սոցիալական PR-ի գործոնը: Երբ նոր էր հայտարարվել հատուկ դրություն, առաջին սահմանափակումներից մեկը վերաբերում էր ԶԼՄ-ներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել խուճապային տրամադրություններ առաջացնող տեղեկություններից:

Դեռ այն ժամանակ մասնագետները նշեցին, որ դա շատ անորոշ ձևակերպում է, որ նման դեպքերում չափազանց նուրբ է խուճապի անհրաժեշտություն անթույլատրելիություն սահմանը:

Արդյունքում հասարակությունն սկսեց չափազանց «թեթև» վերաբերվել այս ամենին: Ժամանակի հետ իշխանավորները, հատկապես առողջապահության նախարարն ու վարչապետը, իրենք սկսեցին ստիպված, այսպես կոչված, «խուճապային» մեսիջներ հղել, ինչը երբեմն ծայրահեղությունների է հասնում: Խոսքը թե ՄՀՀ-ի մահճակալների լուսանկարի մասին է, թե արհեստական շնչառական ապարատին միացված մարդկանց տառապանքների մասին հոգեցունց պատմությունների:

Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ նման ծայրահեղություններն ի վերջո կարող են հոգեբանական լուրջ հետևանքներ ունենալ հասարակության զգալի հատվածի վրա, իսկ դրա արդյունքը կարող է ոչ պակաս ծանր լինել:

Դոզավորումն ու գրագետ աշխատանքը չափազանց կարևոր են նաև հասարակության հետ տեղեկատվական աշխատանքի առումով:

Ցանկացած թեմայով ծայրահեղականությունն այս պարագայում կարող է անհամեմատ վտանգավոր լինել, այդ թվում՝ թե՛ «ամեն ինչ լավ է» կարգի տեղեկությունները (խուճապի բացառում), թե՛ սարսափեցնող քարոզչությունը (սրթրեսային խուճապ)»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...