Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՊրետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, նիստի ավարտից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները», – ասաց նա։

Ավինյանը նշեց, որ որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։

«Ես կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարամություններ է բերելու, բայց դիմակի կրումը նվազեցնելու է վարակի տարածումը», – ասաց նա։

Ավինյանը նշեց՝ հնարավորինս փորձում են չդիտարկել սահմանափակումներին վերադառնալու տարբերակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում