Սաուլը հարազատ քաղաքում նոր ակումբ է հիմնել․ նա չի տեղափոխվում այլ թիմ
03/06/2020 21:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը նոր ակումբ է հիմնադրել իր հարազատ Էլչե քաղաքում։
25-ամյա իսպանացու ակումբը անվանակոչվել է «Ակումբ Կոստա Սիթի»։ Այս թիմը միավորելու է 30 տարբեր թիմեր, որոնք ունենալու են տարիքային տարբեր խմբեր՝ 4-ից 18 տարեկան։
Սպասվում է մոտ 500 ֆուտբոլիստների մասնակցություն։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նպատակը առողջ ապրելակերպի խրախուսումն է։
Ավելի վաղ Սաուլը հայտարարություն էր տարածել Twitter-ի իր էջում՝ նշելով, որ երեք օրից հայտարարություն է անելու նոր ակումբի հետ կապված։ Շատերին թվացել էր, թե իսպանացի կիսապաշտպանը հեռանում է «Աթլետիկոյից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում