Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձևաչափը հնարավոր է պարզեցվի

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձևաչափը հնարավոր է պարզեցվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՏոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն ասել է, որ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելիս, որը նախատեսված է 2021 թվականի ամռանը, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքների պատճառով կազմակերպիչները կարող են պարզեցնել ՕԽ-ի ձևաչափը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

«Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը պահանջում է հատուկ մոտեցում Տոկիոյի և Ճապոնիայի բոլոր քաղաքացիների կողմից: Հնարավոր է, որ դրա համար անհրաժեշտ կլինի պարզեցնել մրցաշարի ձևաչափը», – ասել է Կոյկեն:

Նահանգապետը չի նշել, թե ինչ պարզեցումներ կարելի է քննարկել, բայց նշել է, որ նման քննարկումները անհրաժեշտ են:

Ավելի վաղ ճապոնական Yomiuri թերթը, մեջբերելով կառավարության և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի աղբյուրներին, հայտնել էր, որ հանդիսատեսներից կարող է պահանջվել կորոնավիրուսի վարակի ախտորոշում անցկացնել: Իսկ մարզիկների տեղաշարժը օլիմպիական ավանում կարող է սահմանափակ լինել:

Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տեսչական հանձնաժողովի ղեկավար Ջոն Քոաթսը հայտարարել է, որ Խաղերին սպառնում են նոր կորոնավիրուսի համար պատվաստանյութերի պակասը: Դրա պատճառով կազմակերպիչները պետք է հաշվի առնեն «բոլորովին այլ» Օլիմպիադա անցկացնելու հնարավորությունը:

Մայիսի վերջին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն կարող տեղի ունենալ, եթե այն չկայանա 2021 թ.-ին։ Ըստ նրա, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հաջորդ ամառ համարում է ՕԽ-ի անցկացման վերջին տարբերակը:

Մարտին Աբեն և Բախը բանակցություններ էին վարում, որից հետո հայտարարվեց, որ անհնար է կազմակերպել Տոկիոյի ամառային խաղերը 2020 թ.-ին և խաղերը հետաձգվել էին հաջորդ տարի: Տոկիոյի ՕԽ-ն պետք է անցկացի 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում