244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին. Միհրան Հակոբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Անպատասխա- նատվության և հանցավոր անփութության հետևանքով 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին` երկրային ու երկնային օրենքներով: Ցավոք, սա դեռ ամենասկիզբն է, այսպես շարունակվելու դեպքում հարյուրներ, գուցե և հազարներ կարող են մահանալ: Վարչապետը պետք է հրաժարական տա, որովեհետև Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ անբարոյական է: Այո, Հայաստանի վարչապետն անբարոյական է, ում մտքով անցել է, որ մահացած մարդիկ մարդ չեն ընդհանրապես, որ անուն-ազգանուն ունենան: Իրենք հո՞ տրանսֆեստիտ չեն, որ վարչապետի մակարդակով հարգվեն ու պատվեն: Իրենք սովորական հայ մարդիկ էին, սովորական ճակատագրեր, որ խեղվեցին ու մահացան Նիկոլ Փաշինյանի փնթիության ու ապաշնորհության հետևանքով: Նրանք մարդկային ճակատագրեր էին, որոնց Նիկոլ Փաշինյանն ամենավերջին անբարոյականի նման համարում է, որ վիճակագրորեն այսպես թե այնպես` մեռնելու էին:
Ու նրանք անանուն են, ոչ մեկ են, նրանց մասին հայ մարդիկ չպետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը չանհանգստանան, արխային շարունակեն չտես գեղցու նման գռփել պետական բյուջեն և կեղտոտ կանտրաբանդայով զբաղվել: Մահացած մարդկանց տվյալները «պետական գաղտնիքի» անվան տակ թաքցնելը Նիկոլի բառապաշարով ասած` շնաբարո դուրսպրծուկի քաղաքականություն է, ուրիշ ոչինչ: Ու սրա համար Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու մարդկային ու աստվածային օրենքների առաջ: Այս անբարոյականությանը ժամ առաջ վերջ տալ է պետք: Կամ կամ… Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող:
#Հրաժարական_տուր
#Փրկիր_կյանքեր
Հետևեք մեզ նաև Telegram-ում