Եգիպտոսն արդեն նոր նախագահ ունի
Նմանատիպ
Եգիպտոսի Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը հուլիսի 4-ին երդում Է տվել որպես պետության ժամանակավոր ղեկավար:
«Պաշտպանելով երկիրը եւ կատարելով նրա ժողովրդի կամքը՝ հանուն Ալլահի ես 2011 թվականի հունվարի 28-ի հեղափոխության՝ (այս տարվա) հունիսի 30-ի «վերաբեռնումից» հետո ընդունում եմ պետության ժամանակավոր ղեկավարի պատասխանատվությունն անցումային շրջանում»,-ասել Է Մանսուրը Եգիպտոսի հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նա նաեւ շնորհակալություն Է հայտնել Եգիպտոսի զինված ուժերին եւ երկրի ժողովրդին դեմոկրատիայի, ազատության ու արդարության գաղափարներին հավատարմության համար:
Մանսուրը երկար ժամանակ աշխատել Է Եգիպտոսի Պետական խորհրդի (գերագույն վարչական դատարանի) վարչական ու խորհրդատվական պաշտոններում: Նա մասնակցել Է նախագահական ընտրություններում հսկողության մասին օրենքի նախագծի մշակմանը, որոնց արդյունքում իշխանության եկավ Մուհամեդ Մուրսին:
Իսկ մինչ այդ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեգը նշել է, որ ՄԵծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Եգիպտոսի նոր իշխանությունների հետ, տեղեկացնում է «BBC»-ին:
Մեծ Բրիտանիայի նման արագ արձագանքը իրադարձություններին առիթ են տալիս ենթադրելու, որ այս երկիրը դեռևս որոշակի ազդեցություն գործում է նախորդ դարում իր մանդատի ներքո գտնվող Եգիպտոսի ներքաղաքական իրադարձությունների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում