14.1 C
Yerevan

ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Մինչև մայիսի 18-ը մարդիկ տներում նստել են, և սոցիալական խնդիրներն սկսել են մեծ թափով աճել»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով տոտալ սահմանափակումների անցնելու հավանականությանը։

Նա հիշեցրեց՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մարդկանց ֆինանսավորել, որպեսզի նրանք մնան տանը։ Սակայն, իր խոսքով, իշխանությունները, որպեսզի մարդկանց տանը պահելու համար ֆինանսական բեռ չվերցնեն, բացեցին տնտեսությունը։

Է. Մարուքյանի խոսքով, երկու տարբերակ կա՝ կամ պետք է մարդկանց գումար տալ, որ նրանք տանը մնան, կամ էլ պետք է բացել տնտեսությունը։

«Հիմա ուղղակիորեն փող տալու ճանապարհը չի ընտրվել, հաստատվել են սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք եղել են անարդյունավետ, և մենք առաջարկել ենք դրա փոխարեն ուղղակի աջակցել ընտանիքներին, ինչպես արվում է առաջադեմ պետություններում։ Ու քանի որ կառավարությունն այդ ճանապարհով չգնաց և բացեց տնտեսությունը, ունեցանք այն, ինչ ունենք։ Հիմա եթե էլի հետ գնան փակելուն, երկու շաբաթով չպիտի դա անեն, այլ ավելի երկար ժամկետով, և պետք է մարդկանց ֆինանսավորեն՝ կոմունալները փոխհատուցելով և վարկային ու հարկային արձակուրդ տալով»,- շեշտեց պատգամավորը։

Նա վստահեցրեց՝ պետությունն ունի գումար՝ քաղաքացիներին անհատույց տրամադրելու համար. նա Արժույթի միջազգային հիմնադրամից վարկով վերցրած 280 մլն դոլար գումար ունի՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար.

«Այդ գումարը վերցնելու համար որպես հիմնավորում ներկայացված են սոցիալական աջակցությունների ծրագրերի անունները։ Պետությունն ուզում է այդ գումարը վերցնի, թեև արդեն այդ ծրագրերն իրականացրել է։ Կա փող, և եթե տոտալ փակելու ենք, պետք է մարդկանց գումար տալ, որ նրանք տանը մնան։ Եթե նրանց փող չտվեցինք, տանը չեն մնալու, ոնց որ և դա եղել է»։

Է. Մարուքյանը չի արդարացնում մոտեցումը, որ մարդկանց ապրելու համար գումար չեն տրամադրում, և հետո ասում են՝ տեսեք, քաղաքացիները կարգապահ չեն, տնից դուրս են գալիս։ Նրա պնդմամբ, մեր ազգը կարգապահությամբ որևէ այլ ազգից հետ չի մնում, ուղղակի պայմաններ պետք է ապահովել։

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնը մինչև երեկ զբաղեցնող Դավիթ Անանյանի հրաժարականին, ապա պատգամավորն ասաց, որ շատ լավ էր վերաբերում նրա պաշտոնավարմանը և զարմացած է, թե ինչու է նա ազատվել աշխատանքից։

«Եթե մաքսատանը եղած հերթերի համար են նրան ազատել, ինչպես շրջանառվում է մամուլում, ապա դա աբսուրդ է, քանի որ դրա համար նման բարձրաստիճան պաշտոնյային աշխատանքից չեն ազատում։ Բայց ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում։ Նույն տրամաբանությամբ, դուք գիտե՞ք՝ Բնապահպանության նախարարն ինչու է պաշտոնից ազատվել, կամ ինչու մինչև հիմա նրան փոխարինող չկա»,- շեշտեց Է. Մարուքյանը։

Նա վստահեցրեց, որ ՀՀ-ում այն հարցերն են մեկնաբանվում, որոնց մասին բացատրություն տալու ոչ մի պատճառ ու խնդիր չկա։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...