ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան
05/06/2020 14:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Այն մեթոդը, որը ճարահատյալ կիրառում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արդարացնելու նախանշված նպատակը, բայց ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդկանց թիրախավորելու, ատելության ալիք գեներացնելու, մարդու բարոյականությանը և արժանապատվությանը հարված հասցնելու համար:
Դժգոհություն և բարկություն առաջացնող մեթոդները դրդում են մարդկանց ավելի շատ հակառակվել Կառավարությանը և խորացնում հոգեբանական ճնշվածությունը:
Մի արեք:
Միաժամանակ դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, որպեսզի մեծահոգաբար վերաբերվեն այդ անթույլատրելի մեթոդներին և դրանց հակառակվելու միջոցով չվտանգեն սեփական առողջությունը և պահպանեն կանոնները:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր
Հետևեք մեզ նաև Telegram-ում