Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի: Բայց դա երկու պայմանի պետք է համատասխանի.
1. Պետք է լինի օրենքով սահմանված
2. Պետք է լինի համաչափ առկա իրավիճակին
1. Դիմակ չկրելու համար նախատեսված է վարչական տուգանք՝ 10.000 դրամ: Ոչ ավելին: Սա է օրենքը: Դիմակ չկրելու համար 4-5 ոստիկանով քաղաքացու նկատմամբ ուժի գործադրումը չի բխում օրենքից:
Փաշինյանը նոր գրեց, որ «սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի»: Ուզում եմ հստակ նշել, որ «կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տալը» իրավական կատեգորիա չէ: Մարդ կա՛մ դիմակ կրում ա, կա՛մ չի կրում: Մնացածը հուզական մեկնաբանություն ա, որով պետության ղեկավարը իրավունք չունի առաջնորդվելու: Էլ չասեմ, որ դրա վրա հիմնվելով մարդու նկատմամբ ուժի կիրառումը հնարավոր չէ արդարացնել:
Բացի դա, էս միջոցառումը վտանգավոր է նաև համաճարակաբանական առումով, քանի որ վերոնշյալ ոստիկանները երաշխավորված չեն վակվելուց կամ վարակը տարածելուց: Ավելին, անհարկի սերտ շփումների մեջ մտան միայնակ քայլող քաղաքացու հետ:
2. Ինչ վերաբերում է համաչափությանը, ապա Էս տեսանյութում ուժ գործադրելը վերածվել է բռնության: Քաղաքացին առերևույթ տանջանքների է ենթարկվում, ինչը ոչ մի կերպ արդարացված չէ, իրավիճակի պահանջից չի բխում: Եթե Ոստիկանությունը մարդուն պատշաճ ձևով բերման ենթարկելու կարողություն չունի, ավելի լավ է հեռու մնան նման միջոցառումներին: Սա ավելորդ տեղը սրում է առանց այդ էլ լարված մթնոլորտը:
Եթե սա ուժի ցուցադրության, իրավիճակը վերահսկելու իմիտացիա ստեղծելու փորձ էր, ապա շատ ուշացած և անհաջող էր:
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ
Հետևեք մեզ նաև Telegram-ում