Մեսսին թեթև վնասվածք ունի ու մարզվում է անհատական ծրագրով

Մեսսին թեթև վնասվածք ունի ու մարզվում է անհատական ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ազդրի մկանային թեթև վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ արգենտինացին անհատական մարզումներ է անցկացնում, որպեսզի խուսափի հնարավոր բարդացումներից: Նախատեսվում է, որ Մեսսին մի քանի օրից կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին:

Հունիսի 3-ին հաղորդվում էր, որ Մեսսին բաց է թողել «Բարսելոնայի»՝ ընդհանուր խմբի հետ մարզումը, բայց դա նրան չի խանգարի շարունակել նախապատրաստությունն Իսպանիայի առաջնությանը:

Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո առաջին խաղում «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկայի» կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում