14.1 C
Yerevan

Օլիմպիական խաղեր. Ուղեգրեր ստացած մարզիկների թվում է Արթուր Դավթյանը

Նմանատիպ

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեսսին հեռանում է Եվրոպայից

«Պարի Սեն Ժերմենից» հեռանալուց հետո Լիոնել Մեսսին որոշել է...

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՄարմնամարզության միջազգային ֆեդերացիան /FIG/ հրապարակել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկման վերափոխված համակարգը։ Ընտրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․ հունիսի 29-ը: Դա վերաբերում է սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ցատկացանցի մրցումներին: Նոր տարբերակը հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեն։

ՀԱՕԿ հաղորդմամբ, փոխվել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել 16-ից ոչ ցածր տարիք ունեցողները:

Տոկիոյի խաղերը 2021թ․ տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005թ․ ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան։

Հաստատվել են այն բոլոր մարմնամարզիկների անունները, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր։ Նրանց թվում է երևանցի Արթուր Դավթյանը։

Մնացած տեղերը կխաղարկվեն նշանակված վարկանիշային մրցումներում:

spot_imgspot_img