Դի Մարիա․ Ուրախ եմ, որ չտեղափոխվեցի Բարսելոնա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է «Բարսելոնա» չկայացած տեղափոխության մասին։ Կատալոնական ակումբը հետաքրքրվում էր արգենտինացու ծառայություններով այն բանից հետո, ինչ 2017-ին Նեյմարը տեղափոխվեց ՊՍԺ։ Դի Մարիան ֆրանսիական թիմում է 2015 թվականից, ուր տեղափոխվել էր ՄՅՈՒ-ից։
«Երջանիկ եմ եղել Փարիզում, բայց ակումբում մարդիկ ինձ այնպիսի բաներ ասացին, որոնք արդյունքում սուտ դուրս եկան։ «Բարսելոնան» փորձում էր ձեռք բերել ինձ։ Կողմերը քննարկեցին տրանսֆերը, բայց ՊՍԺ-ն չցանկացավ ինձ վաճառել։
Ինձ բարկացրեց այդ սուտը։ Բայց արդյունքում ուրախ էի, որ չտեղափոխվեցի, Փարիզում շատ երջանիկ եմ։ Ուզում եմ եվրոպական կարիերաս ՊՍԺ-ում ավարտել։ Ինձ այստեղ դուր է գալիս, ընտանիքս գոհ է։ Իսկ հետո տեսնենք, առայժմ չգիտեմ։ Եթե հաջողվի մինչև հեռանալս ՊՍԺ-ի հետ հաղթել ՉԼ-ն, լավագույն ավարտը կլինի»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում