Հոբրոն վերջին րոպեին փրկվեց պարտությունից․ Էդգար Բաբայանը՝ գոլի հեղինակ

Հոբրոն վերջին րոպեին փրկվեց պարտությունից․ Էդգար Բաբայանը՝ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԴանիայի սուպերլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Հոբրոն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը, սեփական դաշտում ընդունել էր «Լյունգբյուին»։

Հանդիպման հաշիվը բացվել է 41-րդ րոպեին։ Հյուրերին առաջ է մղել Մաթիաս Ռասմուսենը։ Ընդմիջումից անմիջապես հետո «Հոբրոն» հավասարեցրել է հաշիվը։ 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Էդգար Բաբայանը։

81-րդ րոպեին Էմիլ Նիլսենը դարձյալ առաջ է մղել «Լյունգբյուին»։ Մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին տանտերերի պաշտպան Սայմոն Յակոբսենը գրավել է մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։

«Հոբրոն» այս խաղից հետո 23 միավորով 12-րդ տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում