Ֆրանսիայում տրանսֆերային պատուհանը արդեն բացվել է
08/06/2020 10:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Երկուշաբթի՝ հունիսի 8-ից, Ֆրանսիան բացեց ներքին տրանսֆերային պատուհանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայից, այսօրվանից ակումբները կարող են բանակցել միմյանց հետ:
Սովորաբար պատուհանը բացվում է հուլիսի 1-ին, բայց կորոնավիրուսի պատճառով տրանսֆերային պատուհանի ժամկետը տեղափոխվել է: Մինչ այդ, այժմ պատուհանը բաց է միայն Ֆրանսիայի առաջնության ակումբների միջև գործարքների համար, և դրա փակման ժամկետը պետք է համաձայնեցվի ՖԻՖԱ-ի հետ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունը միակն է թոփ-5 լիգաներից, որը վաղաժամ ավարտել է մրցաշրջանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում