Երեւանի քաղաքապետարանը հստակ ժամանակացույց է սահմանում քաղաքացիների ընդունելության համար

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:

Հունվար-հունիս ամիսների ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 3275 քաղաքացի: 2492 բնակիչի բարձրացրած հարցերին դրական լուծում է տրվել, 524 քաղաքացիների բարձրացրած հարցի հետ կապված էլ տեղում ամբողջական և սպառիչ պատասխան է տրվել: 259 հարց ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ հսկողություն է իրականացվում ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ: Վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններ ը կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում