Sport24. 2020/21 մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները լեգեոներ չեն համարվի Ռուսաստանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Այսօր՝ հունիսի 9-ին տեղի կունենա Ռուսաստանի Ֆուտբոլային Միության (ՌՖՄ) գործադիր կոմիտեի հեռավար նիստը։
Ըստ Sport24-ի, այլ հարցերից բացի, այսօր որոշում կկայացվի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվի Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություններում: 2019թ փետրվարից Ռուսաստանում արդեն իսկ լեգիոներ չէին համարվում Բելառուսը ներկայացնող ֆուտբոլիստները։
Այսպիսով, 2020/21 մրցաշրջանից Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆուտբոլիստները ևս կդադարեն լեգեոներ համարվել Ռուսաստանում:
Նման որոշում կայացվել էր դեռ այս տարվա հունվարին, որն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Ռուսաստանի առաջնություններում հանդես են գալիս Վարազդատ Հարոյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Էրիկ Վարդանյանն ու Արթուր Սարկիսովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում