Պաշտոնական․ Բրազիլացի պաշտպանը տեղափոխվեց Նիցցա
09/06/2020 10:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Աթլետիկո Պարանաենսեի» 22-ամյա կենտրոնական պաշտպան Ռոբսոն Բամբուն կարիերան կշարունակի ֆրանսիական Լիգա 1-ում։
«Նիցցան» ձեռք է բերել բրազիլացու տրանսֆերային իրավունքները 8 մլն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիտի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 1-ին, քանի որ, միջազգային տրանսֆերային պատուհանը դեռ փակ է։
Փոխարենը հունիսի 8-ից Ֆրանսիան բացել է ներքին տրանսֆերային պատուհանը․ այժմ պատուհանը բաց է միայն Ֆրանսիայի առաջնության ակումբների միջև գործարքների համար, և դրա փակման ժամկետը պետք է համաձայնեցվի ՖԻՖԱ-ի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում