ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ոչ մի բովանդակային հակադարձում չկա, ուղղակի ապշած եմ էս լկտիության սահմաններից, թուրն առած ընկած են մեյդան, ամոթ ա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դատավարության մանրամասների հրապարակմանը։
«Մարդ պետք է բարոյական սահմաններ ունենա, որ չանցնի և հինավուրց Գյուլնազ տատու հեքիաթները նոր երանգներով պատմի», – ասաց նա։
Աբովյանը խորհուրդ տվեց այդ գործի մասով ծանոթանալ վերաքննիչ դատարանի որոշմանը, որով Ծառուկյանն արդարացված է։
«Գոյություն ունի հստակ, հասկանալի գաղափար․ եթե իշխանությունն այս պարագայում ունակ չէ ադեկվատ ընկալել վտանգերն ու արձագանքել, ապա ինչո՞ւ է իշխանության գլխին։ Այստեղ խնդիրն անձնական չէ, իրենք են բերել անձնական դաշտ», – ասաց Աբովյանը։
Հարցին՝ արդյոք պահանջո՞ւմ են Փաշինյանի հրաժարականը, Աբովյանը պատասխանեց.
«Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել բոլոր այդ իրավիճակներին և խնդիրներին, և այո ամբողջ կառավարությունը պիտի փոխվի»։