Սիրիական ընդդիմությունը հերթական անգամ ղեկավար է ընտրելու
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հուլիսի 4-ին հանդիպում կանցկացնեն Ստամբուլում՝ ընտրելու նոր ղեկավարի:
Սա Սիրիայի ազգային կոալիցիայի արդեն երկրորդ հանդիպումն Է վերջին երկու ամսվա ընթացքում: Սիրիական ընդդիմությունը խորը պառակտման վիճակում Է:
Առաջնորդի դերին հավակնում են հինգ պաշտոնական թեկնածուներ, այդ թվում՝ սիրիական ընդդիմության գործող ղեկավար Ջորջ Սաբրը:
Մինչ այդ ակտիվիստները հաղորդում են, որ Սիրիայի բանակը նոր ավիահարվածներ Է հասցնում Հոլմս քաղաքի կենտրոնին, որտեղ սիրիացի ապստամբները պաշտպանվում են կառավարական ուժերից:
Ավելի վաղ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Բրունեյում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտնել Է, թե ԱՄՆ-ն ընդունում Է, որ ներկայում գլխավորը սիրիական ընդդիմության համախմբման հասնելն Է: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իրազեկել Է, որ ամերիկացի պաշտոնակցի հետ իրենք կարծիքներ են փոխանակել հունիսի 25-ին Ժնեւում կայացած հանդիպման արդյունքների շուրջը, որոնք վերաբերում են Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովի կազմակերպմանը: «Այդ հանդիպումը շատ օգտակար Էր, – ասել Է Լավրովը: Համաձայնության եկանք, թե ինչպես ենք առաջ շարժվելու: Ամերիկացիներն ընդունում են, որ այժմ գլխավորը (սիրիական) ընդդիմության համախմբման հասնելն Է»:
Սիրիայի հակամարտությունը, որը շարունակվում Է արդեն ավելի քան երկու տարի, 90 հազարից ավելի մարդու կյանք Է խլել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում