Քաղաքական աղբանոցում հայտնվելու հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը․ Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ հասցեին արված հայտարարությանը և այս առիթով գրել․

«Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:

Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:

Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ:

Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցումխորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում