Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 612 դեպք, կան մահվան դեպքեր

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 612 դեպք, կան մահվան դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 281-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 258 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 86 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 344-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 173 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5639, փաստացի բուժվողներինը՝ (մեկ օրում ավելացել է 422-ով): Մեկ օրում թեստավորվել է 2,297 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 77 686 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում