Վան Դեյկը կդառնա Լիվերպուլի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը
12/06/2020 15:52
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը հանուն «Լիվերպուլում» մնալու։ Նա մտադիր է բարելավված պայմաններով նոր 5 տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ։ Նոր պայմանագրի համաձայն՝ նա շաբաթական 245 հազար եվրո կստանա։ Հիմա նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 200 հազար եվրո։
Այդ կերպ, վան Դեյկը կդառնա «Լիվերպուլի» պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Եգիպտացի Մոհամեդ Սալահը շաբաթական 222 հազար եվրո է վաստակում։
Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018-ի հունվարից։ Ավելի վաղ խաղացել է «Սաութհեմփթոնում», «Սելթիկում» ու «Գրոնինգենում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում