Ֆուտբոլիստներին թույլատրել են խաղաշրջանի ընթացքում խաղալ երեք ակումբում
12/06/2020 15:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՖԻՖԱ-ն հաստատել է նոր կանոնը: Կազմակերպությունը ժամանակավորապես թույլատրել է ֆուտբոլիստներին մեկ խաղաշրջանի ընթացքում խաղալ երեք ակումբում: Նախկինում թույլատրվում էր միայն հայտագրվել երեք ակումբում, սակայն կարելի էր հանդես գալ միայն դրանցից երկուսում:
Sport.ru-ն գրում է, որ նոր կանոնները հաստատվել են, որպեսզի նվազեցվեն ֆուտբոլիստների շրջանում գործազրկության ռիսկերը՝ կապված կորոնավիրուսային իրավիճակով:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնում անհապաղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում