Մանչեսթեր Յունայթեդը ընկերական խաղերից մեկում հաղթել է, մյուսում՝ պարտվել
13/06/2020 19:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Յունայթեդը», երեկ, ընկերական 2 խաղ է անցկացրել «Վեստ Բրոմվիչի հետ»: Խաղերը կայացել են «Օլդ Տրաֆֆորդում»:
Առաջին խաղում մեկնարկային կազմում միաժամանակ խաղադաշտ են դուրս եկել Պոգբան ու Ֆերնանդեշը: Այդ խաղում Սուլշերի թիմը զիջել է 1-2 հաշվով. 11 մետրից Յունայթեդի միակ գոլը խփել է Ֆերնանդեշը: Պորտուգալացին մեկ անգամ էլ վրիպել է 11 մետրից: Երկրորդ խաղում «Յունայթեդը» հաղթել է 3-1 հաշվով: Դուբլ է ձևակերպել Պերեյրան, մյուս գոլը խփել է Չոնգը:
Հունվարից ի վեր առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Ռեշֆորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում