Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դեմ պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դեմ պաշտպանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ քննության է առնվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասույթյան դատարանի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը 2020 թվականի մայիսի 13 խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ միջնորդությունը քննության առնելու որոշման դեմ ներակայցված բողոքը: Միջնորդույթունը ներկայացված է փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից:

Արսեն Նիկողոսյանը նշեց, որ այսօր տուժողների իրավահաջորդների ներակայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից գրություն է ներկայացվել, որով Տիգրան Եգորյանը նշում է, նա խնդրել է նիստը հետաձգել կամ նշանակել այլ հերթի, քանի որ այսօր է ծանուցվել նիստի մասին:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ անձի ազատության հետ կապված հարցի քննությունը գտնվում է հետևյալ հարթության մեջ՝ մի կողմից դատարանը քննարկում է հանրային շահը, մյուս կողմից՝ անձի ազատության իրավունքը:

«Դատարանը մի հարց է քննարկում, արդյո՞ք տվյալ դեպքում հանրային շահը գերակշռում է տվյալ անձի ազատության իրավունքը, թե հակառակը: Հետևաբար, տուժող կողմի դիմումների հիման վրա, գործի քննությունը հետաձգելը, որպեսզի տուժող կողմը գա այստեղ ակտիվորեն մասնակցի այս խնդրանքը, ինքը իրենով իրավական չէ: Կրկնում եմ՝ տուժող կողմը իրավական շահ չունի, կա հանրային շահ, որը ներկայացվում է դատախազների կողմից և անձի ազատության շահը, որը ներկայացված է պաշտպանների կողմից»,- նշեց փաստաբանը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը միացավ Հայկ Ալումյանի դիրքորոշմանը՝ նշելով,որ իրավական շահի մասին հարց չկա այստեղ, դատախազները ներկա են:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը նշեց, որ նպատակահարմար է գտնում նիստը տեղի ունենա՝ լսելով պաշտպանական կողմին, հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը և անձի անազատության հարցի քննարկումը՝ մեկ դատական նիստ հետաձգել և պայմանավորվել հնարավոր ժամկետների մասին՝ լսելի դարձնելով տուժողների և տուժողների իրավահաջորդների և ներկայացուցիչների առարկությունները և կարծիքը տեղի ունեցած դատավարական գործընթացների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում