«Միկա»-ն 0:1 հաշվով պարտվեց «Ռուդար»-ին

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Միկա»-ն մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է Չեռնոգորիայի «Ռուդար»-ին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ չեռնոգորցի ֆուտբոլիստները միակ գնդակը խփել են խաղի 16-րդ րոպեին. աչքի է ընկել հարձակվող Դեյան Դամյանովիչը։

Թիմերի պատասխան մրցավեճը կկայանա հուլիսին 9-ին՝ Երևանում:

Հաջորդ փուլ դուրս գալու համար մեր թիմին անհրաժեշտ է պատասխան մրցավեճում առավելության հասնել երկու գնդակի տարբերությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում