Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը. ՈՒՂԻՂ
17/06/2020 18:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։
Դատարանի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
Ծառուկյանն ավելի վաղ նշել էր, որ իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Նշենք, որ երեկ ԱԺ–ում անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում