Եթե ինձ իջեցված լիներ քաղաքական պատվեր, և ես կատարեի այն, մինչ օրս կզբաղեցնեի ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Եթե ինձ իջեցված լիներ քաղաքական պատվեր, և ես կատարեի այն, մինչ օրս կզբաղեցնեի ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՄենք գտնվում ենք այստեղ քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով, երեկ էլ մեր կողմից տարածված հայտարարության մեջ գնահատականներն ամբողջովին տրված են: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը շեշտեց՝ այս գործը միանշանակ ունի քաղաքական ուղղվածություն:

«Փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու։ Գլխավոր դատախազը, որը ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ համոզել հանրությանը, ինձ, որ մեղադրանքը հիմնավոր է: Այս գործում չկան հիմնավոր ապացույցներ, չկա ուղիղ ցուցմունք, ուստի այն, ինչ ունենք, հիմք է տալիս ենթադրելու, որ բացակայում է հիմնավոր կասկածը պարոն Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու համար»,- ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ նույնպես գործ կհարուցվի, Վանեցյանը պատասխանեց. «Վերջին շրջանում ՀՀ-ում իրականացվող ապօրինի և քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ, որ մենք մտածենք՝ հնարավոր է, որ իմ նկատմամբ իրականացվի որևէ գործողություն, բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարհով զրկել ինձ ազատությունից ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես որևէ ապօրինի բան չեմ արել»:

Ինչ վերաբերում էիր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ԲՀԿ-ականներին, օրինակ Սեդրակ Առուստամյանին, պատգամավոր Էդվարդ Բաբայանի քրեական հետապնդման ենթարկելուն, Վանեցյանն արձագանքեց. «Սեդրակ Առուստամյանը քաղաքական գործիչ չէ և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անգամ ԲՀԿ անդամների կողմից չի որակվել որպես քաղաքական, նույնը վերաբերում է էդուարդ Բաբայանին»,- ասաց նա:

Նա ասաց, որ հիմա միանշանակ ԱԱԾ-ին իջեցվել է քաղաքկան պատվեր: Ինչ վերաբերում է հարցին՝ իրեն ևս իջեցրե՞լ են քաղաքական պատվեր, Վանեցյանն ասաց. «Եթե ինձ իջեցված լիներ քաղաքական պատվեր և ես կատարեի այդ քաղաքական պատվերը, ես մինչ օրս կզբաղեցնեի ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը և կանեի այդ քաղաքական պատվերները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում