Եվրոպա լիգան կշարունակվի Գերմանիայում․ հայտնի է ձևաչափը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: ՈԻԵՖԱ-ի կազմակերպչական կոմիտեն որոշել է, թե ինչ ձևաչափով է շարունակվելու Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Գերատեսչության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քառորդ եզրափակիչ փուլից բոլոր դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։ Փլեյ-օֆֆ ձևաչափով անցկացվելիք խաղերը կայանալու են Գերմանիայի 4 քաղաքներում՝ Քյոլնում, Դյուսելդորֆում, Գելզենկիրխենում և Դյուսելդդորֆում օգոստոսի 10-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։
1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները կայանալու են օգոստոսի 5-ին և 6-ին։ Այս փուլի «Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» խաղերում հաղթողի կորոշվի մեկ խաղով։
Քառորդ եզրափակիչները կկայանան օգոստոսի 10-ին և 11-ին, կիսաեզրափակիչները՝ օգոստոսի 16-ին և 17-ին։ Եզրափակիչը կկայանա օգոստոսի 21-ին Քյոլնում։
Գդանսկը, որը 2020 թվականի եզրափակիչի հյուրընկալ քաղաքն էր, կընդունի Եվրոպա լիգայի 2021 թվականի առաջնության եզրափակիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում