Աղբյուր․ ՀՖՖ-ն շուտով կհայտարարի Սոլոմոն Իմե Ուդոյին Հայաստանի հավաքական հրավիրելու մասին
18/06/2020 16:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Ըստ ArmSport-ի տեղեկությունների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացին շուտով պաշտոնապես կհայտարարի «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի՝ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին։
Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ լուրեր էին շրջանառվում, որ ՀՖՖ ներկայացուցիչներն արդեն բանակցել են 24-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ուդոն արդեն 5 տարի է հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում՝ պաշտպանելով Երևանի «Արարատի», «Ուրարտուի» ու Գյումրիի «Շիրակի» գույները։
ArmSport-ը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել է «Շիրակին»․ ակումբից հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունն ու հորդորել են դիմել ՀՖՖ-ին։
Մենք նշված տեղեկությունը ճշտելու նպատակով հարցում ենք ուղարկել ՀՖՖ, որից պատասխան առայժմ չի ստացվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում