«Ռոմա»-ի մարզական տնօրենը հեռացվել է թիմից
18/06/2020 23:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Իտալական «Ռոմա»-ի մարզական տնօրենը պաշտոնապես հեռացվել է ակումբից:
«Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին չի շարունակի համագործակցությունը մայրաքաղաքային ակումբի հետ: Պատճառը տարաձայնություններն են ակումբի նախագահ Զեյմս Պալոտայի հետ՝ թիմի վարած քաղաքականության հարցում: Պետրակին կարող է դատի տալ ակումբին` ժամանակից շուտ իր հետ պայմանագիրը խզելու պատճառով:
Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում