Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով. Զոհրաբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:
Հետևաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:
Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ և հմտություններ:
Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:
Մինչև այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:
Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է, որպես անկախ և արհեստավարժ դատավոր: Հետևաբար, նրա կայացրած որոշումը իր ներքին համոզմունքի դրսևորումն է: Եթե սխալվել է, ապա կա վճռաբեկ դատարան:
Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով:
Փաստաբանների պալատի նախագահ
Հետևեք մեզ նաև Telegram-ում