Չափազանց երջանիկ եմ, խուսախաբ չեմ անի. Սոլոմոն Իմե Ուդոն՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին»: Այս մասին Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը կայացնելուց հետո ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն:
«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու առթիվ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին:
Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ:
Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին՝ ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»,- ասել է Ուդոն:
Հիշեցնենք՝ Ուդոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Փաստաթղթային հարցերի կարգավորումից հետո Ուդոն կկարողանա միանալ ազգային հավաքականին արդեն սեպտեմբերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում