Փրկարարները գտել են մոլորված երեխաներին

ՀՀ ԱԻ նախարարությունում հուլիսի 4-ին’ ժամը 21.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի մոտակա ձորում 3 անչափահաս տղաներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում գտել են 2001թ. ծնված Է. Շուշանյանին, 2001թ. ծնված Ա. Մնացականյանին, 2000թ. ծնված Ա. Համբարձումյանին և հանձնել ծնողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում