«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, մասնակցում է նաև վարչապետը․ ճեպազրույցները՝ ուղիղ
20/06/2020 14:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգում ՀՀ ներքաղաքական իրավիճակն է։
Մինչ նիստի մեկնարկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը զրուցեց լրագրողների հետ:
Հարցին, թե վերջին շրջանի իրադարձությունները արդյո՞ք քննարկվելու են, որոնցից են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունները, պատգամավորը պատասխանեց.
«Դրանք իրավական հարցեր են և ֆրակցիայում դրանք չեն քննարկվում: Դրանք բացառապես իրավապահ մարմինների տիրույթում գտնվող հարցեր են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում