ԵԱՀԿ նախագահն Ադրբեջանում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԵԱՀԿ նախագահ և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:

Հուլիսի 8-ին ԵԱՀԿ նախագահը պաշտոնական հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Աբդուլլաևը նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Ադրբեջանի և ԵԱՀԿ միջև համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում