Գվարդիոլան գտել է Սանեին փոխարինողին
20/06/2020 17:01
![Գվարդիոլան գտել է Սանեին փոխարինողին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/06/826006acd6007fc1f60ed5e612425c27.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Skysports-ը հայտնում է, որ «Բայերի» հարձակվող Լեոն Բեյլին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բանակցություններ է անցկացրել գերմանական ակումբի ֆուտբոլիստի հետ այս ամառ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնը փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, ով պատրաստվում է լքել ակումբը այս ամառ:
«Սանեն ցանկանում է հանդես գալ այլ ակումբի կազմում: Եթե ակումբն ու գերմանացին չկարողանան համաձայնության գալ մինչ մրցաշրջանի ավարտը, նա կհեռանա»,- ասել է Գվարդիոլան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում