ՄՅՈւ-ի նախկին պաշտպանը կվերադառնա Բրազիլիա
20/06/2020 17:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Լիոնի» պաշտպան Ռաֆայելը ցանկանում է լքել ֆրանսիական ակումբը և վերադառնալ Բրազիլիա, տեղեկացնում է Le Progres-ը:
Պաշտպանի պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է հաջորդ տարի: «Ֆլումինենսեն» մտադիր է պայմանագիր առաջարկել 29-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ Ռաֆայելը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայելը մասնակցել է 13 հանդիպման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում