Հռոմի Հովհաննես Պողոս II և Հովհաննես XXIII պապերը կդասվեն սրբերի շարքը
Նմանատիպ
Հռոմի Հովհաննես Պողոս II և Հովհաննես XXIII պապերը կդասվեն սրբերի շարքը: Այս մասին հուլիսի 5-ին պաշտոնապես հայտարարել է Վատիկանը’ հավելելով, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստատել է 1978-2005 թվականներին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդությունը ստանձնած լեհ հովվապետին’ Հովհաննես Պողոս II պապին, վերագրվող երկրորդ հրաշքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Reuters գործակալո ւթյունը, արարողության օրը դեռևս հստակ չէ, սակայն, Վատիկանի հավաստմամբ, այն տեղի կունենա մինչև տարեվերջ:
Հռոմեակաթոլիկական ավանդույթների համաձայն՝ հանգուցյալ քարոզչին սրբերի շարքը դասելու համար անհրաժեշտ է, որ կյանքի օրոք նրա կողմից իրականացված 2 հրաշք պաշտոնապես փաստագրված լինի: Հովհաննես Պողոս II պապի առաջին հրաշքը փաստագրվել է, երբ վերջինս աղոթքի զորությամբ բուժել է ֆրանսիացի միանձնուհի Մարի Սիմոն-Պիեռ Նորմանդին պարկինսոնի հիվանդությունից: Իսկ հունիս 20-ին Վատիկանի աստվածաբանների հանձնաժողովը հաստատել էր Հովհաննես Պողոս II պապի կողմից ևս մեկ հրաշքի իրականացման փաստը: Կ? ?ստա Ռիկայի մի բնակչուհի ապաքինվել էր Հռոմի պապի օրհնյալների շարքը դասվելու օրը:
Հռոմի Հովհաննես XXIII պապի կողմից իրականացված առաջին փաստագրված հրաշքը համարվում է նրա կողմից հրավիրված Վատիկանի երկրորդ խորհուրդը, որը բարեփոխումներ իրականցրեց եկեղեցու արդիականացման ուղղությամբ: «Հռոմի Հովհաննես XXIII պապի դեպքում, ով հայտնի է որպես «Բարի պապ», Ֆրանցիսկոս պապը որոշել է շրջանցել սովորութային կանոնները, որոնց համաձայն’ երկրորդ հրաշքն է պահանջվում օրհնյալների շարքը դասվելուց հետո»,- մեկնաբանել է Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին: Հովհաննես XXIII Պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է եղել 1958-1963 թվականներին, իսկ օրհնյալների շարքն է դասվել 2000 թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում