Եգիպտոսը անորոշ ժամանակով փակել է Գազայի հատվածում Իսրայելի հետ սահմանը
Նմանատիպ
գիպտոսը լիովին փակել է Գազայի հատվածում իր սահմանը’ կապված Սինայի թերակղզում գրոհայինների ակտիվացման հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ’ տեղական ԶԼՄ-ները գրել են հուլիսի 4-ի երեկոյան Ռաֆահի անցակետում մահացած եգիպտական սահմանապահի և երկու վիրավորների մասին: Գրոհայինների հարձակման մասին տեղեկությունները տրամադրվում են Սինայի այլ շրջանների կողմից, որտեղով անցնում է Եգիպտոսի և Իսրայելի միջև սահմանը Գազայի հատվածով: Իրավիճակը թերակղզ ում վատացել է, երբ եգիպտական զինվորականները պաշտոնանկ են արել իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ Պաղեստինյան անկլավի մեկուկես միլիոն բնակիչների մեծամասնության համար դեպի արտաքին աշխարհ միակ սահմանի փակման որոշումը եգիպտացիները բացատրել են անվտանգության նկատառումներով: «Եգիպտոսն այսօր վերադարձրել է մեկնողներով բեռնված չորս ավտոբուս’ բացատրելով, որ սահմանը փակ է անորոշ ժամանակով Սինայի թերակղզու հյուսիսում իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված»,-հայտարարել է գործակալության թղթակիցը:
Ավելի վաղ այս շաբաթ, Եգիպտոսը Գազայի հատվածում տեղակայել էր զրահատեխնիկա եւ խստացրել վերահսկողությունը սահմանային գոտում, որտեղով անցկացնում են մաքսանենգության հարյուրավոր թունելներ, որոնք օգտագործվում են մարդկանց եւ ապրանքների, այդ թվում, գրոհայինների եւ զենքի փոխադրման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում