Մարդիկ ցավով են նայում, որ մեկը, ով չունի քաղաքական կենսագրություն, մեծ-մեծ ելույթներ է ունենում․ Խաժակյան (տեսանյութ)

Մարդիկ ցավով են նայում, որ մեկը, ով չունի քաղաքական կենսագրություն, մեծ-մեծ ելույթներ է ունենում․ Խաժակյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը այսօրվա ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, որ ինքը հրավիրվել է Ոստիկանությունէ հարցաքնության, նշեց, որ չի կարող դիտարկում չանել քաղաքական «հալածյալ» գործընկերոջ ելույթի հետ կապված.

«Ելույթն ինձ հիշեցրեց ոչ վաղ անցյալը, երբ մեր քաղաքական դաշտը լեցուն էր ամբիցիոզ և ոչինչ չներկայացնող երիտասարդներով, որոնք ներկայացնում էին կուսակցություն և հանրային պաշտոնը և ծառայությունը տեսնում էին որպես միայն արտոնություն: Ես ցավում եմ, որ մեր ավագանու կազմում կան գործընկերներ, որոնք հանրային պաշտոնը դիտարկում են ոչ թե պատասխանատվություն, այլ արտոնություն, ոնց կլինի իրավապահները համարձակվել են հարցաքննության կանչել ընդդիմադիր գործընկերոջը, կամ ո՞նց կլինի Արտակարգ դրությունը խախտման համար որոշ գործընկերներ հրավիրվել են բաժին: Իսկ ո՞վ ասաց, որ մենք վերին արտի ցորենն ենք և ավագանի լինելը տալիս է արտոնություններ: Ես ցավում եմ, որ այս ժամանակը Խաժակյանը օգտագործեց արպես գովազդային ընդմիջում՝ իրեն գովազդելու համար: Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պետք է քաղաքական կշիռ ունենալ, իսկ այդ գործիչն իրենից ոչինչ չի ներակայացնում»:

Դավիթ Խաժակյանը ավելի ուշ պատասխանեց.

«Ես ձեզ հետ որևէ վեճ չունեմ, եթե բացեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Իմ քայլը» դաշինքի ցուցակը և տեսնեք անկուսակցականների և «Քաղացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համամասնությունը, կհասկանաք, որ չկա քաղաքային իշխանության պատասխանատու և ինչ որ մարդիկ, ինչ որ տեղ գործունեություն են ծավալել և եկել են ելույթներ են ունենում: Մարդիկ ցավով են նայում, որ մեկը, ով չունի քաղաքական կենսագրություն մեծ- մեծ ելույթներ է ունենում: Ինձ չի հետաքրքրում դուք ինչ գնահատական եք տալիս իմ գործունությանը: Մենք դժվարին ընտրական պայմաններում 3 խմբակցության անդամներով այստեղ ենք և ձայնը մեզ տվել է Երևանի բնակիչը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում